Թուրքիայում սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է ապրիլին - Mediamax.am

2909 դիտում

Թուրքիայում սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է ապրիլին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նոր Սահմանադրության հանրաքվեն, որը նախատեսում է անցում կառավարման խորհրդարանական համակարգից նախագահական համակարգի, հնարավոր է՝ անցկացվի այս տարվա ապրիլի առաջին կեսին:

Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուրետին Ջանիկլին:

 

Թուրքիայի խորհրդարանում այսօրվանից մեկնարկել են մայր օրենքի փոփոխություններին վերաբերող քննարկումները, որոնք կշարունակվեն 18-20 օր:

 

Ակնկալվում է, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացրած սահմանադրական փոփոխությունները խորհրդարանի կողմից կընդունվեն:

 

Այնուհետ կտրամադրվի 60 օր ժամանակ՝ հանրաքվեին պատրաստվելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին