ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ակնկալում է այս շաբաթ հրավեր ստանալ Երեւանից - Mediamax.am

exclusive
5012 դիտում

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ակնկալում է այս շաբաթ հրավեր ստանալ Երեւանից


ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Մայքլ Լինքը
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Մայքլ Լինքը

Լուսանկարը` OSCE


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ակնկալում է մոտ օրերս հրավեր ստանալ ՀՀ իշխանություններից՝ ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների համար դիտորդական առաքելություն ուղարկելու նպատակով:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մամուլի քարտուղար Թոմաս Ռայմերը Մեդիամաքսին տված հարցազրույցում ասել է, որ կազմակերպությունն ակնկալում է հրավերը ստանալ այս շաբաթվա ընթացքում:

 

Նա հիշեցրել է, որ անցած շաբաթ բյուրոն զեկույց է հրապարակել, որն առաջարկներ է պարունակում դիտորդական առաքելության փորձագետների հիմնական թիմի, կարճաժամկետ եւ երկարաժամկետ դիտորդների վերաբերյալ հետ:

 

«ԺՀՄԻԳ-ը դեռ աշխատում է առաքելության գործունեության մեկնարկի ու աշխատակազմի ընտրության հետ կապված հարցերի մշակման ուղղությամբ»,- Մեդիամաքսին ասել է Թոմաս Ռայմերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին