Վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա - Mediamax.am

4662 դիտում

Վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա


Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունվարի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա իր պաշտոնակից Դմիտրի Մեդվեդեւի հետ:

 

Նախատեսվում է քննարկել հայ-ռուսական համագործակցության օրակարգը:

 

ՀՀ եւ ՌԴ վարչապետերը կանդրադառնան նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկու երկրների ինտեգրացիոն համագործակցությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին