Քննարկվել է ՀՀ-ԵԽ եռամյա գործողությունների ծրագիրը - Mediamax.am

4993 դիտում

Քննարկվել է ՀՀ-ԵԽ եռամյա գործողությունների ծրագիրը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ստրասբուրգում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2015-18 թթ. գործողությունների ծրագրի իրականացմանը։

ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ հունվարի 16-ին կայացած միջոցառմանը հայկական կողմից մասնակցել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

 

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայինի-Դրագոնին ամփոփել է նիստի արդյունքները։

 

Նիստին ներկայացվել են Հայաստան-ԵԽ գործողությունների ծրագրի շրջանակում իրականացված մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդական կառավարման ամրապնդմանը, ընտրական բարեփոխումներին, արդարադատության ապահովմանը, քրեակատարողական հիմնարկների բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը եւ ձեռքբերումները։

 

Նիստի ընթացքում ուրվագծվել են ֆինանսավորման կարիք ունեցող առաջանային ծրագրերը, ընդգծվել է նաեւ Հայաստանի կողմից Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը:

 

Նույն օրը Արփինե Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի եւ ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլ Մուիժնիկսի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին