Եվրախորհրդարանի նոր նախագահը Անտոնիո Տայանին է - Mediamax.am

5226 դիտում

Եվրախորհրդարանի նոր նախագահը Անտոնիո Տայանին է


Անտոնիո Տայանին
Անտոնիո Տայանին

Լուսանկարը` https://www.euractiv.com


Երեւան: Մեդիամաքս: Եվրախորհրդարանի նոր նախագահ է ընտրվել իտալացի քաղաքական գործիչ, պահպանողական Անտոնիո Տայանին:

Նախօրեին կայացած քվեարկության չորրորդ փուլի արդյունքում Անտոնիո Տայանին ստացել է 351 ձայն՝ առաջ անցելով իտալացի իր գործընկեր Ջաննի Պիտելայից (282):

 

63-ամյա Անտոնիո Տայանին ներկայացնում է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը: Նախկինում նա զբաղեցրել է Եվրախորհրդարանի եւ Եվրահանձնաժողովի փոխնախագահների պաշտոնը, եղել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մամուլի խոսնակը:

 

Անտոնիո Տայանին ասել է, որ Եվրախորհրդարանում ունեցած իր բազմամյա փորձը մեծապես կնպաստի նոր պաշտոնում իր արդյունավետ գործունեությանը:

 

Իտալացի քաղաքական գործիչը կփոխարինի գերմանացի Մարտին Շուլցին, որն անցյալ տարեվերջին հայտարարել էր հրաժարականի մասին, քանի որ առաջադրվելու է 2017թ. աշնանը Գերմանիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2015թ. Dogan գործակալությանը տված հարցազրույցում Եվրախորհրդարանի փոխնախագահ Անտոնիո Տայանին ասել էր, որ «ոչ ոք որեւէ օգուտ չունի Հայոց ցեղասպանությունը ժխտելուց», եւ Թուրքիային կոչ էր արել ընդունել պատմական իրողությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին