ՀՀ-ԵՄ բանակցությունների հերթական փուլը հաջող է անցել - Mediamax.am

5316 դիտում

ՀՀ-ԵՄ բանակցությունների հերթական փուլը հաջող է անցել


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում նախօրեին կայացել է Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ հարաբերությունների նոր իրավական հիմք ձեւավորելու շուրջ բանակցությունների ութերորդ փուլը։

ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ քննարկվել են համաձայնագրի քաղաքական հարցերի, ինչպես նաեւ ընդհանուր, ինստիտուցիոնալ եւ եզրափակիչ դրույթների գլուխները: Կողմերին հաջողվել է փոխըմբռնման գալ մի շարք հարցերի շուրջ։

 

Ամփոփելով բանակցությունները՝ կողմերը տեղեկություններ են փոխանակել նաեւ ոլորտային ու առեւտրի հարցերի գլուխների շուրջ ընթացող քննարկումների արդյունքների վերաբերյալ եւ հստակեցրել Բրյուսելում բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ժամկետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին