Բաքուն խայտառակ մեկուսացման մեջ է, ասել է Նալբանդյանը - Mediamax.am

6775 դիտում

Բաքուն խայտառակ մեկուսացման մեջ է, ասել է Նալբանդյանը


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ Ադրբեջանը, փորձելով խոչընդոտել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը, եւս մեկ անգամ հայտնվել է մեկուսացման մեջ։

Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի մանդատի երկարաձգման հետ կապված խնդիրներին։

 

«Իրականում Ադրբեջանի ամբողջ դժգոհության միակ պատճառն այն է, որ Հայաստանին միշտ օրինակ են բերում՝ ընդգծելով, որ այն տարածաշրջանում միակն է, որը լավագույն ձեւով համագործակցում է ԵԱՀԿ-ի հետ»,- ասել է ԱԳ նախարարը։

 

«Այս առումով Ադրբեջանն իրեն իր ափսեի մեջ չի զգում եւ փորձեր է արել  խոչընդոտներ ստեղծել՝ այս կառույցում եւս հայտնվելով խայտառակ մեկուսացման մեջ»,- հավելել է Էդվարդ Նալբանդյանը։

 

Նախարարի խոսքով՝ «Ադրբեջանը, դուրս գալով Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի դեմ, դուրս է գալիս ամբողջ կազմակերպության դեմ»։

 

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի շուրջ ստեղծված հարցի շուրջ Մեդիամաքսի բացառիկ զրույցը Ավստրիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ Գործող նախագահ Սեբաստիան Կուրցի հետ կարող եք կարդալ այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին