ՀՀ-ԵՄ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա փետրվարին - Mediamax.am

7678 դիտում

ՀՀ-ԵՄ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա փետրվարին


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի բանակցային հաջորդ փուլը նախատեսված է փետրվարին։

«Մենք մոտենում ենք եզրափակիչ փուլին, քանի որ համաձայնագրում ընդգրկված թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական բաժինները գրեթե համաձայնեցված են»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը լրագրողների հետ զրույցում:

 

Նա նշել է, որ մոտ ապագայում Հայաստանը հնարավորություն կունենա հայտարարել, որ ավարտում է 2015թ. դեկտեմբերին ԵՄ-ի հետ մեկնարկած բանակցային այս գործընթացը։

 

Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է նաեւ, որ առաջիկայում Հայաստան է այցելելու ԵՄ պատվիրակությունը։

 

«Այցի շրջանակում հնարավորություն կունենանք եւս  մեկ անգամ ճշգրտումներ անել»,- ասել է նախարարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին