Եվրախորհրդարանը չեղարկել է Վրաստանի հետ վիզային ռեժիմը - Mediamax.am

8467 դիտում

Եվրախորհրդարանը չեղարկել է Վրաստանի հետ վիզային ռեժիմը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Եվրախորհրդարանն այսօր ձայների 553 կողմ, 66 դեմ, 28 ձեռնպահ հարաբերակցությամբ կողմ է քվեարկել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման օգտին:

Եվրախորհրդարանի տարածած հայտարարության համաձայն՝ կենսաչափական անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիներն այսուհետ կարող են առանց այցագրի Շենգենյան գոտու երկրներ մուտք գործել եւ ընդհանուր առմամբ մնալ 90 օր՝ 180 օրվա կտրվածքով։

 

Ընթացակարգի համաձայն՝ Եվրախորհրդարանի քվեարկությունից հետո կարգավորումը պետք է հաստատի նաեւ ԵՄ Խորհուրդը՝ նախարարների մակարդակով:

 

Օրենսդրական փոփոխությունները ԵՄ պաշտոնական ամսագրում կհրապարակվեն այն բանից հետո, երբ դրանք ստորագրեն Եվրախորհրդարանի նախագահը, ինչպես նաեւ ԵՄ Խորհուրդը նախագահող երկրի (Մալթա) համապատասխան ներկայացուցիչը:

 

Կարգավորումն ուժի մեջ կմտնի հրապարակումից 21 օր հետո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին