Հայաստանն ու Լիբանանը կգործակցեն ռազմական ոլորտում - Mediamax.am

5510 դիտում

Հայաստանն ու Լիբանանը կգործակցեն ռազմական ոլորտում


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանն ու Լիբանանը նախատեսում են ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել:

Համաձայնագրի նախագծի համաձայնեցման ընթացքը Բեյրութում քննարկել են Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը եւ Լիբանանի պաշտպանության նախարար Յակուբ Սարաֆը:

 

Հանդիպման մասնակիցները կարեւորել են արդեն նախաձեռնված ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակներում գործնական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ լրացուցիչ աշխատանքային հանդիպումների անցկացման մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին