Նալբանդյանը հանդիպել է Իրաքյան Քրդաստանի նախագահին - Mediamax.am

3280 դիտում

Նալբանդյանը հանդիպել է Իրաքյան Քրդաստանի նախագահին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քրդաստանի նախագահ Մասուդ Բարզանիին:

Զրուցակիցները քննարկել են Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված հարցեր, եւ Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Քրդաստանի իշխանությունների կողմից ցուցաբերվող համակողմանի աջակցության համար։

 

Հայաստանի արտգործնախարարի խնդրանքով Քրդաստանի ղեկավարը ներկայացրեց Իրաքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում արձանագրված վերջին զարգացումները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին