Նալբանդյանը հանդիպել է Սիրիայի հարցով հատուկ բանագնացի հետ - Mediamax.am

4848 դիտում

Նալբանդյանը հանդիպել է Սիրիայի հարցով հատուկ բանագնացի հետ


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ:

Հատուկ բանագնացը ներկայացրել է բանակցային գործընթացի վերջին զարգացումները եւ հեռանկարները:

 

Ստեֆան դե Միստուրան գոհունակություն է հայտնել առ այն, որ Հայաստանը շարունակական մարդասիրական օգնություն է ցուցաբերում Սիրիայի ժողովրդին եւ ճգնաժամից տուժած մեծ թվով փախստականներ է ընդունում, հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին