Յան Պետերսենը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավարն է - Mediamax.am

exclusive
8767 դիտում

Յան Պետերսենը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավարն է


Յան Պետերսենը
Յան Պետերսենը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք ԱԺ ընտրությունների ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավարը Յան Պետերսենն է:

Այդ մասին այսօր Մեդիամաքսին հայտնել են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ից:

 

Մեդիամաքսը նշում է, որ 71-ամյա Յան Պետերսենը 1981-2001 թթ. եւ 2005-2009 թթ. եղել է Նորվեգիայի խորհրդարանի անդամ, իսկ 2001-2005թթ. զբաղեցրել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը:

 

Յան Պետերսենը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների ղեկավարման հարուստ փորձ ունի:

 

2014 թվականին նա գլխավորել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը Մոլդովայում, 2015-ին՝ Լեհաստանում, 2016-ին՝ Մակեդոնիայում եւ Ռուսաստանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին