Մեկնարկել է Էդվարդ Նալբանդյանի այցը Մոսկվա - Mediamax.am

3051 դիտում

Մեկնարկել է Էդվարդ Նալբանդյանի այցը Մոսկվա


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Այսօր մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Ռուսաստան:

ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ այսօր նախատեսված են Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները եւ համատեղ մամուլի ասուլիսը։

 

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կբացեն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը։

 

Երեկոյան Էդվարդ Նաբանդյանը հանդիպում կունենա շուրջ չորս տասնյակ երկրների՝ համատեղության կարգով Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին