Նախապատրաստվում է Սարգսյան-Պուտին նոր հանդիպում - Mediamax.am

7577 դիտում

Նախապատրաստվում է Սարգսյան-Պուտին նոր հանդիպում


Վլադիմիր Պուտինը եւ Սերժ Սարգսյանը
Վլադիմիր Պուտինը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հերթական հանդիպումը նախապատրաստման փուլում է։

Այս մասին այսօր Մոսկվայում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր ռուսաստանյան պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակացությունների ավարտին։

 

«Այս պահին բանակացություններ են ընթանում Հայաստանի նախագահի Ռուսաստան պաշտոնական այց կատարելու վերաբերյալ»,- ասել է նա։

 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ Սերգեյ Լավրովը ասել է, որ Ռուսաստանն ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահների հետ միասին կշարունակի այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։

 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին այլընտրանք չկա»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը։

 

Էդվարդ Նալբանդյանն էլ նշել է, որ «Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ միասին կշարունակի ջանքերը՝ ուղղված խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը եւ բանակցային գործընթացի առաջմղմանը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին