Հայաստանը Վրաստանի հետ կգտնի գործակցության նոր ուղիներ - Mediamax.am

7591 դիտում

Հայաստանը Վրաստանի հետ կգտնի գործակցության նոր ուղիներ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ հայ-վրացական համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխվստահության մթնոլորտում:

Այս մասին վարչապետն ասել է Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպմանը:

 

«Այսօր երկկողմ հարաբերություններում մենք թեւակոխել ենք համագործակցության նոր փուլ: Հայ-վրացական համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչը մեր հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման գրավականն է: Մեր պատվիրակությունը պատրաստակամ է հանգամանորեն քննարկել տնտեսական համագործակցության օրակարգային հարցերը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային զարգացման տեսանկյունից»,- ասել է Կարեն Կարապետյանը:

 

Գիորգի Կվիրիկաշվիլին էլ ընդգծել է, որ Վրաստանը կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության հետագա խորացումը:

 

«Մենք պատրաստակամ ենք խորացնել տարածաշրջանային համագործակցությունը, ակտիվացնել առեւտրաշրջանառությունն ու օգտագործել առկա ողջ ներուժը»,- ասել է Վրաստանի վարչապետը:

 

Մասնավորապես, կողմերը կարեւորել են էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային համագործակցությունը, Մեղրիի ազատ տնտեսական գոտին եւ այն որպես երրորդ երկրների շուկաները ավելի հասանելի դարձնելու հարթակ օգտագործելու հնարավորությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին