Հայաստանի նախագահը մարտի 8-ին կհյուրընկալվի Փարիզում - Mediamax.am

6708 դիտում

Հայաստանի նախագահը մարտի 8-ին կհյուրընկալվի Փարիզում


Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսուա Օլանդը
Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսուա Օլանդը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիան ողջունում է Հայաստանի եւ Եվրամիության Համապարփակ եւ ուժեղացված գործընկերության համաձայնագրի (EU-Armenia Comprehensive and Enhanced Partnership Agreement) շուրջ բանակցությունների ավարտը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ բանակցություններն ավարտվել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 8-ից 9-ը Ֆրանսիա կատարելիք պաշտոնական այցից մի քանի օր առաջ:

 

«Այս համաձայնագիրը արձագանքում է 2014թ. մայիսին Հայաստանի նախագահի հայտարարությանը՝ Եվրամիության հետ կապերը ամրապնդելու ցանկության մասին: Համաձայնագիրը կամրացնի քաղաքական երկխոսությունը Հայաստանի եւ Եվրամիության միջեւ, որը վերաբերում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին եւ օրենքի գերակայությանը: Այն կաշխուժացնի համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի եւ բնապահպանության ոլորտներում, ինչպես նաեւ նոր հնարավորություններ կստեղծի առեւտրի եւ ներդրումների համար», - ասված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին