ԵԱՏՄ ներուժը պետք է լիարժեք օգտագործել, ասել է ՀՀ վարչապետը - Mediamax.am

7527 դիտում

ԵԱՏՄ ներուժը պետք է լիարժեք օգտագործել, ասել է ՀՀ վարչապետը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ Հայաստանը մտադիր է հետեւողական ու համակարգված աշխատել ԵԱՏՄ ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ:

Այս մասին ՀՀ վարչապետն ասել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: 

 

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Բիշքեկ այցելելու հրավերի եւ հյուրընկալության համար:

 

«Այս տարվա մեր առաջին նիստն անցավ կառուցողական մթնոլորտում,  եւ այս հարթակը, որի շրջանակում լուծումներ են ստանում տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ու խոչընդոտների վերացմանը վերաբերող հարցեր, ճիշտ հարթակ է: Մենք պետք է առաջ շարժվենք այս ճանապարհով: Առավել քան վստահ եմ, որ մենք դեռեւս լիարժեք չենք օգտագործում այն ներուժը, որը ենթադրում է Եվրասիական տնտեսական միությունը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

 

Նիստում կարեւորվել է ԵԱՏՄ-երրորդ երկրներ առեւտրային բանակցությունների վարման ընթացքը, որի առնչությամբ հայկական կողմը վերահաստատել է պատրաստակամությունը՝ ակտիվ ներգրավվածություն ունենալ եւ առաջ մղել ԵԱՏՄ-Իրան բանակցային գործընթացը:

 

Նույն օրը՝ ավելի վաղ, ՀՀ վարչապետին ընդունել էր Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա մայիսի 26-ին Ռուսաստանի Կազան քաղաքում:

 

Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր կվերադառնա Երեւան:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին