Հայաստան է ժամանել Հունաստանի արտաքին գործերի նախարարը - Mediamax.am

6442 դիտում

Հայաստան է ժամանել Հունաստանի արտաքին գործերի նախարարը


Նիկոս Կոցիասը
Նիկոս Կոցիասը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը:

Այսօր նա կայցելի Ծիծեռնակաբերդ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ կհանդիպի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին:

 

Այցի ընթացքում Հունաստանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, ԱԳ եւ պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Վիգեն Սարգսյանի հետ:

 

Մարտի 10-ին Նիկոս Կոցիասը դասախոսությամբ հանդես կգա Երեւանի պետական համալսարանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին