Հայաստանը ձեռք է բերում նոր նշանակություն, ասել է Լուկյանովը - Mediamax.am

5867 դիտում

Հայաստանը ձեռք է բերում նոր նշանակություն, ասել է Լուկյանովը


Ֆյոդոր Լուկյանովը
Ֆյոդոր Լուկյանովը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանցի քաղաքագետ, «Վալդայ» բանավեճային ակումբի զարգացման եւ աջակցության հիմնադրամի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովն այսօր ասել է, որ Ռուսաստանում շատերը չեն գիտակցում, թե որքան մոտ է Հայաստանն աշխարհում տեղի ունեցող շատ կարեւոր իրադարձություններին։

«Հայաստանը, գտնվելով աշխարհի դինամիկան որոշող գործընթացների կիզակետում, ձեռք է բերում բոլորովին այլ նշանակություն»,- ասել է քաղաքագետը Երեւանում լրագրողների հետ զրույցում։

 

Ֆյոդոր Լուկյանովի կարծիքով՝ կարեւոր է հասկանալ, թե որքան քիչ է տարածությունը Հայաստանի, Սիրիայի, Իրանի ու Իրաքի միջեւ։

 

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության գործունեությանը՝ քաղաքագետն ընդգծել է, որ այն չի կարելի ասոցացնել ԽՍՀՄ հետ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների համար կարեւոր է ձեւակերպել, թե նրանք ինչ են ցանկանում։

 

Անդրադառնալով Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում լարվածության հնարավոր աճին՝ ռուսաստանցի քաղաքագետն աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում քիչ հավանական է համարել նոր բախումները:

 

«Արտաքին քաղաքական որեւէ ուժի այսօր Ղարաբաղում լարվածություն պետք չէ»,- շեշտել է Ֆյոդոր Լուկյանովը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին