Իսրայելը Հայաստանում նոր դեսպան ունի - Mediamax.am

3408 դիտում

Իսրայելը Հայաստանում նոր դեսպան ունի


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիյահու Յերուշալմին (նստավայրը՝ Երուսաղեմ):

Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդների դարավոր պատմական առնչությունները պարտավորեցնում են ակտիվացնել եւ նոր որակ հաղորդել միջպետական հարաբերություններին:

 

ՀՀ նախագահը կարեւորել է նաեւ վերջին շրջանում միջխորհրդարանական եւ հանրային հարաբերություններում նկատելի որոշակի աշխուժությունը:

 

Էլիյահու Յերուշալմին էլ նշել է, որ իր երկրի կառավարությունը ցանկանում է Հայաստանի հետ ունենալ բաց ու զարգացած հարաբերություններ, եւ որպես դեսպան՝ ինքը կգործադրի ամեն ջանք այդ ուղերձը հնարավորինս արագ իրականացնելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին