Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն այսօր հայտարարել է, որ «Հայաստանն ու Վրաստանը դեռ շատ չօգտագործված ներուժ ունեն»։
Այս մասին Միխեիլ Ջանելիձեն նշել է հայաստանցի իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո:
«Կարեւոր է օգտագործել երկու երկրների տարանցիկ ներուժը՝ տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման, այդ թվում՝ Սեւծովյան նավահանգստի ենթակառուցվածքների օգտագործման միջոցով»,- ասել է վրաց նախարարը:
Էդվարդ Նալբանդյանն էլ նշել է, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները շոշափելի զարգացում են ապրել:
«Գոհունակությամբ արձանագրեցինք, որ երկու երկրների տնտեսական համագործակցությունն առաջընթաց է արձանագրել եւ արդյունավետ գործունեություն է ծավալվում համատեղ միջկառավարական հանձնաժողովում»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: