ԵԱՏՄ-ն նախ պետք է ամրապնդել ներսից, ասել է ՀՀ նախագահը - Mediamax.am

10647 դիտում

ԵԱՏՄ-ն նախ պետք է ամրապնդել ներսից, ասել է ՀՀ նախագահը


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության առաջին նպատակը «միության ամրապնդումն է ներսից»:

Այս մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է Բիշքեկում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

 

«Մենք ունենք երկու կարեւոր նպատակ. առաջինը՝ միության ամրապնդումը ներսից, խոչընդոտների վերացման ճանապարհով մեր ընդհանուր տնտեսական տարածքի հետագա ազատականացումը, ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի համար բացառությունների եւ սահմանափակումների նվազեցումը, երկրորդը՝ ԵԱՏՄ-ի միջազգային ներգրավվածության բարձրացումը: Այս երկու նպատակները փոխլրացնում են միմյանց եւ ազդում կազմակերպության արդյունավետության ու միջազգային հեղինակության վրա»,- ասել է ՀՀ նախագահը:

 

Սերժ Սարգսյանը կարեւորել է ԵԱՏՄ համագործակցությունը երրորդ երկրների եւ առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ:

 

«2016 թվականի ընթացքում կառուցողական ոգով մշակվում էին Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի եւ մի շարք այլ երկրների հետ համագործակցության հարցերը: Հայաստանը հետաքրքրված է այս ուղղություններով ձեռքբերված համապատասխան պայմանավորվածությունների իրավական ամրագրմամբ, մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի հետ մեզ կապում են պրագմատիկ, փոխշահավետ եւ բարիդրացիական հարաբերություններ»,- հավելել է ՀՀ նախագահը:

 

ՀՀ նախագահը ողջունել է «Սպիտակ գրքի» մշակումն ու հրատարակումը, որտեղ ներկայացված են ԵԱՏՄ շուկայի համար առկա 60 խոչընդոտները:

 

«Հայաստանն առաջիկայում եւս կիրականացնի համաշխարհային տնտեսության բացասական երեւույթների հետեւանքների հաղթահարման, կայուն տնտեսական աճի անցման նախանշված ծրագրերը, այդ թվում՝ միության ինտեգրացիոն ներուժի օգտագործման միջոցով»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին