ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատել բոլոր ակտիվիստներին - Mediamax.am

10302 դիտում

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատել բոլոր ակտիվիստներին


Լուսանկարը` U.S. Department of State


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նաուերթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «խորապես մտահոգված է ձերբակալված ադրբեջանցի բլոգեր եւ ակտիվիստ Մեհման Գալանդարովի մահվան կապակցությամբ»:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը անցկացնել Գալանդարովի մահվան հանգամանքների լիարժեք, թափանցիկ եւ անկախ հետաքննություն եւ ազատ արձակել բոլոր ակտիվիստներին, ովքեր պատիժ են կրում իրենց հիմնարար ազատություններից օգտվելու համար», - ասված է Պետդեպարտամենտի խոսնակի հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին