Նալբանդյանը ողջունել է միջնորդների «ոչ ստանդարտ» խոսքերը - Mediamax.am

7689 դիտում

Նալբանդյանը ողջունել է միջնորդների «ոչ ստանդարտ» խոսքերը


Էդվարդ Նալբանդյանն ու Թորբյորն Յագլանդը
Էդվարդ Նալբանդյանն ու Թորբյորն Յագլանդը

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանը մշտապես կոչ է անում համանախագահներին անվանական մատնանշել զինադադարի ռեժիմը խախտող նախահարձակ կողմին։

«Մերժելով հետաքննության մեխանիզմի ստեղծումը՝ Ադրբեջանը ցանկանում է խույս տալ իր կողմից զինադադարի պարբերական խախտումների պատասխանատվությունից, սակայն եռանախագահների երեկ տարածած ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ կերպով մատնանշում է մեղավոր կողմին»,- շեշտել է Էդվարդ Նալբանդյանը։

 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Բաքուն անում է ամեն հնարավորը՝ խաղաղության գործընթացը խաթարելու ուղղությամբ։

 

«Հակառակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ միջազգային հանրության հետեւողական պահանջերին, Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերը»,- ասել է ԱԳ նախարարի պաշտոնակատարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին