Մերկելի թիմակիցը կայցելի Հարավային Կովկաս - Mediamax.am

7956 դիտում

Մերկելի թիմակիցը կայցելի Հարավային Կովկաս


Դեյվիդ Մքալիսթերը եւ Անգելա Մերկելը
Դեյվիդ Մքալիսթերը եւ Անգելա Մերկելը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 22-ից 25-ը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի (ԵԺԿ, Գերմանիա) գլխավորած պատվիրակությունը կայցելի Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան:

«Մենք անհամբերությամբ ենք սպասում Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան կայանալիք այցին: Տարածաշրջանը Եվրոպական միության համար  կարեւոր նշանակություն ունի, ինչպես նաեւ հանդիսանում է Արեւելյան գործընկերության քաղաքականության կարեւոր գործընկեր», - ասել է Դեյվիդ Մքալիսթերը:

 

Մեդիամաքսը նշում է, որ Դեյվիդ Մքալիսթերը Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնյա-դեմոկրատական միության առանցքային դեմքերից է:

 

Մայիսի 22-ին Ադրբեջանում պատվիրակները կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Միլի Մեջլիսի նախագահ Օգտայ Ասադովի, խորհրդարանականների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

 

Մայիսի 23-ին Վրաստանում Եվրախորհրդարանի պատգամավորները կհանդիպեն նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ:

 

Մայիսի 25-ին Հայաստանում պատվիրակության անդամները կհանդիպեն նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ, կայցելեն ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի տարածք:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին