Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հասան Ռոհանիին - Mediamax.am

5873 դիտում

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հասան Ռոհանիին


Հասան Ռոհանին եւ Սերժ Սարգսյանը
Հասան Ռոհանին եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

«Վստահ եմ, որ Ձեր հետագա պաշտոնավարման ընթացքում բարեկամ եւ հարեւան Իրանը կշարունակի իր վերընթաց զարգացման ուղին՝ կարեւոր եւ նշանակալի ներդրում ունենալով տարածաշրջանային խաղաղության եւ կայունության հաստատման գործում: Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իրանական ավանդական ջերմ եւ բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ եւ ամրապնդվել բոլոր բնագավառներում՝ արձանագրելով մեր ժողովուրդների միջեւ փոխգործակցության որակական նոր մակարդակ»,- ասված է նախագահի շնորհավորական ուղերձում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին