ԱՄՆ դիվանագիտության լեգենդները ելույթ կունենան Երեւանում - Mediamax.am

9520 դիտում

ԱՄՆ դիվանագիտության լեգենդները ելույթ կունենան Երեւանում


Ջեք Մեթլոքը
Ջեք Մեթլոքը

Լուսանկարը` https://www.thenation.com


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 23-24-ին Երեւանում տեղի կունենա համաժողով, որի մասնակիցները կքննարկեն հետխորհրդային անցումային փուլի եւ Հայաստանի զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր:

«Անցման ավարտ. Հայաստանը 25 տարեկան է՝ ի՞նչ է լինելու հիմա» խորագրով համաժողովի կազմակերպիչն է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը:

 

Մայիսի 23-ին համաժողովում ելույթ կունենան Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի ղեկավարները, պատմաբան Ռոնալդ Սյունին, ամերիկացի անվանի դիվանագետ, ԽՍՀՄ-ում ԱՄՆ վերջին դեսպան Ջեք Մեթլոքը, Իսրայելում եւ Սիրիայում ԱՄՆ նախկին դեսպան Էդվարդ Ջերեջյանը, բարերար Ռուբեն Վարդանյանը, Economist ամսագրի տեսաբան Թիմ Ջուդան եւ այլք:

 

Նախատեսվում է, որ տեսակապով համաժողովին կմասնակցի նաեւ հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն:

 

Մայիսի 23-ին համաժողովը կանցնի Գաֆեսճեան արվեստի կենտրոնում՝ ժամը 14:00-ից 18:00-ը: Համաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել:

 

Մայիսի 24-ին համաժողովը կանցկացվի ժամը 10:00-19:00-ը:

 

Օրակարգը հասանելի է այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին