ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրն ակնկալվում է ստորագրել նոյեմբերին - Mediamax.am

9800 դիտում

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրն ակնկալվում է ստորագրել նոյեմբերին


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել ԵՄ Արեւելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում:

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ այս մասին այսօր Բրյուսելում նշել են ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի 17-րդ նիստի շրջանակում:

 

Մեդիամաքսը նշում է, որ ԵՄ Արեւելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովի անցկացումը նախատեսված է 2017թ. նոյեմբերին:

 

Խոսելով ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացի եւ հետընդունման համաձայնագրերի իրականացման մասին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանն ակնկալում է մեկնարկել մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչպես դա ավելի վաղ նախանշվել էր Ռիգայում:

 

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը հայտարարել է նաեւ, որ 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների կոպտագույն խախտումները Արցախի բնակչությանն ահաբեկելու նպատակ էին հետապնդում:

 

Ֆեդերիկա Մոգերինին էլ նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չունի ռազմական լուծում, եւ ԵՄ-ն լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին