ՄԱԿ-ի բանաձեւը հիշատակել է Հայաստանում գրանցված առաջընթացը - Mediamax.am

5216 դիտում

ՄԱԿ-ի բանաձեւը հիշատակել է Հայաստանում գրանցված առաջընթացը


Լուսանկարը` http://www.un.org


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 22-26-ը Վիեննայում կայացել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման եւ քրեական արդարադատության հանձնաժողովի 26-րդ նստաշրջանը, որին մասնակցել է նաեւ ՀՀ պատվիրակությունը՝ դեսպան Արման Կիրակոսյանի գլխավորությամբ:

ԱԳՆ-ում նշել են, որ հանձնաժողովն ընդունել է մի շարք բանաձեւեր, որոնցից մեկում հատուկ դրվատանքի է արժանացել Հայաստանը՝ որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի ուղղահայաց փոխանցումը վերացրած աշխարհի չորս երկրներից մեկը:

 

Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների կատարման ընթացքին վերաբերող խնդիրներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին