Երեւան կայցելի Ջեյմս Ապատուրայը - Mediamax.am

19408 դիտում

Երեւան կայցելի Ջեյմս Ապատուրայը


Ջեյմս Ապատուրայը
Ջեյմս Ապատուրայը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 12-ին Երեւան կժամանի Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

Այդ մասին հայտնել են Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում:

 

Երկօրյա այցի ընթացքում Ջեյմս Ապատուրայը կհանդիպի ՀՀ նախագահի եւ Ազգային ժողովի, արտաքին գործերի, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարների հետ:

 

Հունիսի 12-ին, ժամը 16:00-ին ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում կկայանա Ջեյմս Ապատուրայի մամուլի ասուլիսը:

 

Ջեյմս Ապատուրայի նախորդ այցը Հայաստան կայացել էր 2015 թվականի հունվարին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին