Հայ-ռուսական կապերը նոր որակ են ստացել, ասել է նախագահը - Mediamax.am

15678 դիտում

Հայ-ռուսական կապերը նոր որակ են ստացել, ասել է նախագահը


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «անցած տարիներին հայ-ռուսական հարաբերությունները՝ հենված երկու երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության եւ եղբայրության ամուր հիմքի վրա, հարստացել են որակապես նոր բովանդակությամբ»:

Այս մասին ասված է Ռուսաստանի օրվա առթիվ ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձներում՝ հղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին:

 

Ակտիվ քաղաքական երկխոսությունը, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի առանցքային հարցերի շուրջ կառուցողական փոխգործակցությունը, տնտեսական, ռազմատեխնիկական, մշակութային-հումանիտար եւ այլ ոլորտներում երկկողմ նախագծերի համատեղ իրականացումը, Սերժ Սարգսյանի խոսքով, լիովին համապատասխանում են Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների շահերին:

 

«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական դաշնակցության ամբողջ համալիրի հետագա աճը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով՝ ի բարօրություն մեր երկրների եւ ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդման»,- ասված է Վլադիմիր Պուտինին հղված ուղերձում:

 

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նաեւ Հայաստանում ՌԴ դեսպանատուն եւ շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին ու դեսպանատան աշխատակիցներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին