ՀՀ-ն ակնկալում է ԵՄ-ի հետ ձեւավորել win-win ռազմավարություն - Mediamax.am

20606 դիտում

ՀՀ-ն ակնկալում է ԵՄ-ի հետ ձեւավորել win-win ռազմավարություն


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին:

Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը բարձր է գնահատում հիմնադրամի հետ նախկինում ձեւավորված գործընկերային հարաբերությունները եւ լիահույս է հետագայում առավել սերտ համագործակցության:

 

Անդրադառնալով նոյեմբերին Արեւելյան գործընկերության գագաթաժողովում Հայաստանի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրի ստորագրմանը՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ այն երկու կողմի համար ունի դրական նշանակություն եւ ընդգծել, որ ստորագրման արդյունքում կողմերի համար ստեղծված win-win (երկուստեք շահելով) ռազմավարությունը լինելու է երկկողմ հարաբերությունների հաջողության գրավականը:

 

Կողմերը կարծիքներ են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խթանմանն աջակցող ծրագրերի իրականացման շուրջ:

 

Այս համատեքստում կարեւորվել է ինչպես հայաստանյան, այնպես էլ եվրոպական հասարակությունում ՀՀ-ԵՄ կապերի վերաբերյալ ճշգրիտ տեսլականի ձեւավորումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին