Կատարի Էմիրին հանձնվել է Հայաստանի նախագահի ուղերձը - Mediamax.am

19873 դիտում

Կատարի Էմիրին հանձնվել է Հայաստանի նախագահի ուղերձը


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի դիրքորոշումն այն է, որ բոլոր հարցերը արաբական աշխարհում պետք է լուծել երկխոսության միջոցով։

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, այդ մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Կատարի իր պաշտոնակից Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիի հետ հանդիպմանը:

 

Հունիսի 18-ին կարճատեւ աշխատանքային այցելությամբ Էդվարդ Նալբանդյանը ժամանել էր Դոհա:

 

Հայաստանի ԱԳ նախարարն իր կատարցի պաշտոնակցին է հանձնել Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին ուղղված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը։

 

Կողմերը քննարկել են Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Պարսից ծոցում եւ Կատարի շուրջ զարգացումները։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանն ավանդական ջերմ հարաբերություններ ունի արաբական երկրների հետ եւ մշտապես ամենայն ուշադրությամբ է հետեւում իրադարձություններին արաբական աշխարհում։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին