Շտայնմայերը «ողբերգական» է անվանել Թուրքիայի ընտրած ուղին - Mediamax.am

19388 դիտում

Շտայնմայերը «ողբերգական» է անվանել Թուրքիայի ընտրած ուղին


Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Թուրքիայի հետ Եվրոպական միության բանակցությունները «փաստացի սառեցված են»:

«Փաստացի բանակցությունները սառեցված են: Ինչպես վարվել հետո՝ քաղաքական ողջամտության հարց է: Ոմանք ցանկանում են, որ Եվրոպան շտապ քայլեր ձեռնարկի: Ես կարող եմ համաձայնվել, որ եթե Եվրոպական հանձնաժողովը ասի, որ Թուրքիան չպետք է դառնա Եվրոպա, դա վերջնականորեն կփակի դուռը: Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկի եւ վերցնի այդ պատասխանատվությունն իր իսկ ժողովրդի առջեւ: Եթե մահապատիժը կրկին ուժի մեջ մտնի, ապա բոլոր հարցերը ինքնըստինքյան կլուծվեն»,- ասել է Շտայնմայերը Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում:

 

«Գրեթե 30 տարի առաջ ես առաջին անգամ եղա Թուրքիայում եւ երկար ժամանակ հետեւում եմ երկրի տնտեսական աճին, նրա մերձեցմանը Եվրոպայի հետ եւ ժամանակակից չափավոր իսլամի զարգացմանն ուղղված ջանքերին: Երկիրը առաջ է գնացել, եւ էլ ավելի ողբերգական է այն ուղին, որը Թուրքիան ընտրել է վերջին տարիներին: Ներկայիս նախագահը պատասխանատվություն է կրում իրավական պետության զարգացման համար լուրջ խոչընդոտների եւ քաղաքացիական ազատությունների սահմանափակման համար: Թուրքիան, անկասկած, հեռվանում է Եվրոպայից»,- ասել է Շտայնմայերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին