Իսրայելցի պաշտոնյաները կայցելեն Երեւան - Mediamax.am

28095 դիտում

Իսրայելցի պաշտոնյաները կայցելեն Երեւան


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 25-ին Հայաստան կայցելի Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Անեգբին։

Այս մասին այսօր Երեւանում հայտնել է Իսրայելի Կնեսետի նախկին պատգամավոր, «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը։

 

«Սա շատ կարեւոր այց է, քանի որ Հայաստանի եւ Իսրայելի միջեւ այս մակարդակով այցեր շատ քիչ են լինում»,- ասել է նա։

 

Ալեքսանդր Ցինկերը տեղեկացրել է նաեւ, որ սեպտեմբերի 10-13-ին նախատեսված է Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակության այցը Երեւան։

 

Նրա խոսքով՝ այս այցերի հիմնական նպատակը հայ-իսրայելական կապերի ակիտվացումն է։

 

«Այսօր մենք աշխատում ենք կոնկրետ ծրագրերի մշակման ուղղությամբ, որոնք առաջիկայում քննարկվելու են եւ կյանքի կոչվելու»,- ասել է Կնեսետի նախկին պատգամավորը։

 

Անդրադառնալով «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի աշխատանքներին՝ Ալեքսանդր Ցինկերը նշել է, որ փորձ է արվում համատեղ ծրագրեր իրականացնել բիզնես ներդրումների, տեխնոլոգիաների, մշակույթի, առողջապահության եւ գիտության տարբեր ոլորտներում:

 

Մեդիամաքսը նշում է, որ նախարարի մակարդակով իսրայելական կողմի վերջին այցը Հայաստան կայացել է 2012թ. ապրիլին, երբ Երեւան է այցելել Իսրայելի գյուղատնտեսության եւ գյուղական զարգացման նախարար Օրիթ Նոկեդը:

 

Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովը Երեւան էր այցելել 2016թ. ապրիլին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին