«Ադրբեջանը վախենում է Ռուսաստանից», կարծում է Իշինգերը - Mediamax.am

23652 դիտում

«Ադրբեջանը վախենում է Ռուսաստանից», կարծում է Իշինգերը


Վոլֆգանգ Իշինգերը
Վոլֆգանգ Իշինգերը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի նախագահ, պաշտոնաթող գերմանացի դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերը կարծում է, որ «Ադրբեջանը վախենում է Ռուսաստանից»:

Վոլֆգանգ Իշինգերը, ով համարվում է Գերմանիայի ամենահեղինակավոր դիվանագետներից մեկը, այդ մասին ասել է Коммерсантъ-ին տված հարցազրույցում, խոսելով Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին.

 

«Եթե լավ արտաքին քաղաքականության նպատակն է պահպանել որքան հնարավոր է շատ հին բարեկամներ եւ ձեռք բերել հնարավորինս շատ նոր հուսալի գործընկերներ, նախեւառաջ՝ հարեւան պետությունների շարքից, ապա Ռուսաստանի վերջին տաս տարվա արտաքին քաղաքականությունը այլ կերպ, քան աղետ չես կոչի:

 

Վերցրեք Ուկրաինան: Դեռ չորս տարի առաջ 45 մլն ուկրաինացի համարում էին Ռուսաստանը իրենց երկրի գլխավոր դաշնակիցը, իսկ ռուսներին՝ իրենց եղբայրներ: Այսօր առնվազն 40 մլն ուկրաինացի համոզված են, որ Ռուսաստանը իրենց պետության գլխավոր սպառնալիքն է: Ռուսաստանը բարեկամ կորցրեց եւ ձեռք բերեց հակառակորդ: Լրիվ անիմաստ տեղը:

 

Հիշեք Վրաստանը: Իսկ Ադրբեջանը…

 

-  Դե Ադրբեջանը հաստատ Ռուսաստանի թշնամին չէ:

 

- Այն նույնպես վախենում է Մոսկվայից: Վախենում է: Իսկ Բալթյան երկրները՞: Նրանք 50 տարի շարունակ ԽՍՀՄ-ի մաս են կազմել, իսկ այսօր նույնպես վախենում են Ռուսաստանից: Դա այն քաղաքականությունը չէ, որը պետք է վարել

XXI դարում: Եվ այն քաղաքականությունը չէ, որը կապահովի Ռուսաստանի հաջողությունը երկարաժամկետ կտրվածքով»:

 

Վոլֆգանգ Իշինգերը արտահայտվել է նաեւ Եվրասիական տնտեսական միության մասին.

 

«Մենք Արեւմուտքում չպետք է որեւէ առարկություն ունենանք այդ նախագծի վերաբերյալ: Բայց արդյո՞ք այն ապագա ունի: Անձամբ ես, ցավոք, հետեւյալ տպավորությունն ունեմ. այդ կազմակերպությունում Ռուսաստանի գործընկերները լրջորեն վախենում են, որ այն ստեղծված է տարածաշրջանում Մոսկվայի գերակայության համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին