Կիեւը երկու անգամ մերժել է Սաակաշվիլիին արտահանձնել Թբիլիսիին - Mediamax.am

18525 դիտում

Կիեւը երկու անգամ մերժել է Սաակաշվիլիին արտահանձնել Թբիլիսիին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի գլխավոր դատախազությունը նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին արտահանձնելու վերաբերյալ պաշտոնական երկու հայց է ուղարկել Ուկրաինա, եւ այն երկու անգամ պաշտոնապես մերժվել է:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին այսօր հայտնել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:

 

Նա ընդգծել է, որ նախկին նախագահի արտահանձնման հարցը «չի կարող քաղաքական դիտարկվել»:

 

Վրաստանում պաշտոնական այցով գտնվով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հուլիսի 18-ին հայտարարել էր, որ «Վրաստանի իշխանությունների կողմից Սաակաշվիլիին արտահանձնելու մասին հայց չի ստացել»:

 

Սակայն ավելի ուշ նույն օրը նա նշեց, որ «ստուգել է տեղեկատվությունը եւ ճշտել, որ Վրաստանից իսկապես հայց ներկայացվել է»:

 

«Ուկրաինան մերժել է այն եւ հայցել լրացուցիչ նյութեր: Լավ է, որ այդ հարցը լուծվում է առանց նախագահի միջամտության: Դա ուժային կառույցների եւ Գլխավոր դատախազության արտոնությունն է»,- ասել է Պորոշենկոն Վրաստանի հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին