Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական կապերը Երեւանի հետ - Mediamax.am

23885 դիտում

Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական կապերը Երեւանի հետ


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին Երեւանում ասել է, որ Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ եւ դա իր այցելության հիմնական ուղերձն է։

 

Այս մասին իսրայելցի նախարարն ասել է նախօրեին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:

 

Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է Ցախի Հանեգբիի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ հայ եւ հրեա ժողովուրդների հարաբերությունները պատմական խոր արմատներ ունեն, ինչը լավ հիմք է միջպետական համագործակցության զարգացման համար։

 

Նախարարները գոհունակությամբ արձանագրել են նաեւ հասարակական մակարդակով հայ-իսրայելական շփումների ակտիվացումը:

 

Հանդիպմանը հաջորդել են մի շարք փաստաթղթերի ստորագրում՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման, կրկնակի հարկումը բացառելու, ինչպես նաեւ 2017-2020 թթ. մշակույթի, կրթության, գիտության եւ սպորտի ոլորտներում համագործակցության մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին