Իսրայելում առաջարկում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը - Mediamax.am

27970 դիտում

Իսրայելում առաջարկում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը


Յաիր Լապիդը
Յաիր Լապիդը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Yesh Atid կուսակցության առաջնորդ, Իսրայելի նախկին ֆինանսների նախարար Յաիր Լապիդն ասում է, որ իր պետությունը պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը:

«Այսուհետ մենք պետք է մեր քաղաքականություն վարենք՝ ճանաչենք անկախ քրդական պետության հիմնումը, պետք է ճանաչենք Հայոց Ցեղասպանությունը, անենք այն ամենը, ինչը չէինք անում, երբ լավ հարաբերություններ ունեինք Թուրքիայի հետ, քանի որ հիմա այդպիսիք չունենք եւ չենք ունենալու ապագայում», - Յաիր Լապիդի այս խոսքերը մեջբերում է Jerusalem Post թերթը:

 

«Թուրքիան պետք է հասկանա, որ այն չի կարող շարունակել հարվածներ հասցնել Իսրայելին», - նկատել է նա:

 

Յաիր Լապիդի հիմնած Yesh Atid կուսակցությունը 2013 թվականին երկրորդ տեղն էր զբաղեցրել Իսրայելի Կնեսետի ընտրություններում եւ կոալիցիա կազմել Բենիամին Նետանյահուի Likud-ի հետ: 2015 ընտրություններից հետո Yesh Atid-ը միացավ ընդդիմությանը:

 

2016թ. սեպտեմբերին Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ Տալի Պլոսկովը Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասել էր, որ «Իսրայելն այսօր հնարավորություն չունի պետական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:

 

Իսկ 2011թ. օգոստոսին Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դանի Այալոնը Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասել էր.

 

«Մենք երբեք չենք հերքել Հայկական ողբերգությունը, սակայն չենք ցանկանում այս հարցում առճակատման կողմ դառնալ Հայաստանի եւ Թուրքայի միջեւ»:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին