ՄԱԿ-ը կխրախուսի ՀՀ-ում կայուն զարգացմանն ուղղված ներդրումները - Mediamax.am

24077 դիտում

ՄԱԿ-ը կխրախուսի ՀՀ-ում կայուն զարգացմանն ուղղված ներդրումները


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորանշանակ կառավարիչ Աքիմ Շտայները քննարկել են Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացմանն ուղղված համագործակցությունը։

 

ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Աքիմ Շտայները ՄԱԶԾ-ի աջակցությունն է հայտնել Հայաստանում ԿԶՆ-ների ազգայնացման եւ ինտեգրման գործընթացին։ Ընդգծվել է ՄԱԶԾ փորձագետների՝ վերջերս Երեւան կատարած այցի կարեւորությունը։ Գոհունակություն է հայտնվել նորարարության եւ ստեղծարարության ոլորտում Հայաստանի ձեռքբերումների կապակցությամբ:

 

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Երեւանում մարտին կայացած «Զարգացմանն ուղղված հանրօգուտ ներդրում» գլոբալ գագաթաժողովին, ինչպես նաեւ հուլիսին ՄԱԿ-ի կենտրոնակայանում դրա արդյունքներն ամփոփող կլոր-սեղան քննարկմանը։

 

Վերահաստատվել է, որ ՄԱԶԾ-ն շարունակում է կարեւոր գործընկեր հանդիսանալ Հայաստանի համար՝ կայուն զարգացմանն ուղղված ներդրումների խրախուսման նպատակով նոր հարթակներ եւ համագործակցության նոր ձեւաչափեր ներգրավելու առումով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին