Հաան. ԵՄ-ը պետք է փոխի իր մոտեցումը Թուրքիայի հանդեպ - Mediamax.am

14911 դիտում

Հաան. ԵՄ-ը պետք է փոխի իր մոտեցումը Թուրքիայի հանդեպ


Յոհանես Հանը
Յոհանես Հանը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական միությունը պետք է դադարի դիտորդի կարգավիճակով հետեւել Թուրքիայի գործողություններին եւ նոր մոտեցում մշակի այդ երկրի հանդեպ:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ասել է Եվրամիության հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը՝ Suddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում:

 

Նա նշել է, որ Թուրքիայի միջամտությունը ԵՄ երկրների նախընտրական պայքարին, ինչպես նաեւ քաղաքական հակառակորդների արտահանձնման վերաբերյալ հարցումները անընդունելի են:

 

«Կարծում եմ, որ ԵՄ բոլոր անդամ երկրների համար հասունացել է ժամանակը քննարկել նման պահվածքի ռազմավարական հետեւանքները: Չի կարելի ուղղակի ուսերը թափ տալ եւ ընդունել նման մոտեցումը որպես երկարաժամկետ քաղաքական ռազմավարություն», - ասել է Յոհաննես Հաանը:

 

Մեդիամաքսը նշում է, որ 2015 թվականի ապրիլին Յոհաննես Հաանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող եվրոպական երկրների նկատմամբ պաշտոնական Անկարայի հարձակողական արձագանքը միայն կբարդացնի Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու ծրագրերը:

 

«Սա (Թուրքիայի կոշտ արձագանքը - խմբ.) հնարավոր է՝ շատ ընդունելի է այդ երկրի որոշ շրջաններում բնակչության որոշ շերտերի համար: Սակայն ինձ ավելի շատ անհանգստացնում են հեռահար հետեւանքները: Հակաեվրոպական եւ հակաարեւմտյան դիրքորոշման այն սերմերը, որը հիմա ցանում են, բարդացնում են այդ երկրի համար ԵՄ-ին միանալու հնարավորությունը»,- այն ժամանակ ասել էր ԵՄ հանձնակատարը՝ Der Standard-ին տված հարցազրույցում:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին