Պուտինն ու Սարգսյանը կհանդիպեն Սոչիում - Mediamax.am

16777 դիտում

Պուտինն ու Սարգսյանը կհանդիպեն Սոչիում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Երկու երկրների ղեկավարները կքննարկեն քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաեւ կանդրադառնան Սերժ Սարգսյանի ս.թ. մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին:

 

Անդրադարձ կլինի նաեւ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարին առնչվող հարցերին: Նախատեսվում է, որ հանդիպմանը նախագահները կարծիքներ կփոխանակեն միջազգային եւ տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ», - ասված է ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին