Թուրքիայի եւ Գերմանիայի հակամարտությունը սրվում է - Mediamax.am

17379 դիտում

Թուրքիայի եւ Գերմանիայի հակամարտությունը սրվում է


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելն առաջարկել է Թուրքիայի նախագահին հանդես գալ ԵՄ-ին անդամակցելու մասին բանակցությունների դադարեցման նախաձեռնությամբ:

«Խոսքի ազատությունը սահմանափակող, անմեղ մարդկանց բանտ նետող եւ ընդդիմությանը հալածող Թուրքիան չի կարող Եվրամիության մաս կազմել: Այս մասին գիտի նաեւ Թուրքիայի նախագահը: Ինձ թվում է, նա լուրջ չի վերաբերվում անդամակցելու շուրջ բանակցություններին», - ասել է Զիգմար Գաբրիելը Bild թերթին տված հարցազրույցում, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

 

Միեւնույն ժամանակ Գերմանիայի ԱԳՆ նախարարը նշել է, որ Եվրամիությունը չի դադարեցնի բանակցությունները:

 

«Թող նա [Թուրքիայի նախագահը] անձամբ դա անի, ես չեմ ցանկանում աջակցել նրան հերթական սադրանքում»,- պարզաբանել է Գաբրիելը:

 

Ըստ նրա, «Թուրքիան մեծ է եւ Էրդողանից հետո էլ կգոյատեւի»:

 

«Մենք Թուրքիայի եւ թուրքերի հետ խնդիր չունենք, սակայն ունենք խնդիրներ ներկայիս կառավարության եւ նախագահի վարած քաղաքականության հետ»,- հայտարարել է նախարարը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին