Բոսնիա եւ Հերցեգովինան ցանկանում է զարգացնել կապերը Երեւանի հետ - Mediamax.am

14461 դիտում

Բոսնիա եւ Հերցեգովինան ցանկանում է զարգացնել կապերը Երեւանի հետ


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բոսնիա եւ Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակին:

Նախագահը նշել է, որ սա Բոսնիա եւ Հերցեգովինայից բարձրաստիճան առաջին այցն է Հայաստան եւ ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ բարեկամության, փոխադարձ վստահության եւ գործընկերության վրա հիմնված հարաբերությունները:

 

Իգոր Ցրնադակը նշել է, որ կցանկանար, որպեսզի այս այցը դիտարկվի որպես հստակ քայլ եւ ուղերձ առ այն, որ իր երկիրը ցանկանում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Նա շեշտել է, որ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերություններն ու բարեկամական կապերը զարգացնելու համար չկա որեւէ խնդիր:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Սերժ Սարգսյանը հյուրի խնդրանքով ներկայացրել է հայկական կողմի մոտեցումները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին