«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կլինի Բրյուսելի գագաթաժողովի ձեռքբերումը» - Mediamax.am

12106 դիտում

«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կլինի Բրյուսելի գագաթաժողովի ձեռքբերումը»


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ստորագրումը կարող է հանդիսանալ այդ գագաթաժողովի կարեւոր ձեռքբերումներից։

ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Էդվարդ Նալբանդյանն այս մասին ասել է Տալլինում՝ Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

 

Հանդիպմանը մասնակցել են ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին