Հայ-իսրայելական կապերն ամրապնդվում են, ասել է Նալբանդյանը - Mediamax.am

12944 դիտում

Հայ-իսրայելական կապերն ամրապնդվում են, ասել է Նալբանդյանը


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Իսրայելի խորհրդարանական պատվիրակությանը՝ Կնեսետի փոխխոսնակ, Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի եւ փոխխոսնակ Յոել Խասսոնի գլխավորությամբ։

Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում նկատվում է երկկողմ փոխայցելությունների ակտիվացում՝ համոզմունք հայտնելով, որ պարբերական շփումները նպաստում են երկկողմ կապերի առավել ամրապնդմանը:

 

Իսրայելցի խորհրդարանականներն էլ նշել են, որ իրենց եռօրյա այցի ծրագիրը բավականին հագեցած է, ինչը հնարավորություն է ընձեռում տարբեր մակարդակներով քննարկել համոգործակցության խորացման հարցեր։

 

Արտգործնախարարի խոսքով՝ «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումը դառնում է երկխոսության կարեւոր հարթակ, ինչի վկայությունն է ֆորումի երրորդ նիստի անցկացումը Երեւանում:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին