Հայաստանը շարունակելու է առաջ մղել ՄԱԿ-ի նպատակները - Mediamax.am

10361 դիտում

Հայաստանը շարունակելու է առաջ մղել ՄԱԿ-ի նպատակները


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը հետեւողականորեն շարունակելու է ջանքեր ներդնել ՄԱԿ-ի նպատակներն առաջ մղելու ուղղությամբ:

Այդ մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում հանդիպելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերյեշի հետ:

 

Նշելով, որ այս տարի Հայաստանը տոնեց ՄԱԿ-ին անդամակցության 25-ամյակը, Սերժ Սարգսյանը փաստել է, որ անդամակցությունից ի վեր մեր երկիրն ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ-ի եւ դրա կառույցների աշխատանքներում: Նա շեշտել է, որ անցած 25 տարիների ընթացքում Հայաստանը մշտապես զգացել է ՄԱԿ-ի թիրախային աջակցությունը, որը խթանել եւ ամրապնդել է երկրի զարգացման ներուժը։

 

Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում ակտիվորեն ընթանում է Կայուն զարգացման նպատակների ազգայնացման եւ իրականացման գործընթացը:

 

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին