Երեւան կայցելի Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարարը - Mediamax.am

11209 դիտում

Երեւան կայցելի Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարարը


Ալեն Դանքնը
Ալեն Դանքնը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 26-28-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնը։

ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Ալեն Դանքնը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ։

 

Սեպտեմբերի 27-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի եւ Ալեն Դանքնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ ասուլիսով։

 

Ալեն Դանքնը Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով պետնախարար է 2016թ. հուլիսից: Մինչ այդ այս պաշտոնը զբաղեցնում էր Դեյվիդ Լիդինգթոնը, որի հետ Մեդիամաքսը զրուցել էր 2012 թվականին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին