ՀՀ-ն ակտիվ աշխատում է Կայուն զարգացման նպատակների ուղղությամբ - Mediamax.am

14242 դիտում

ՀՀ-ն ակտիվ աշխատում է Կայուն զարգացման նպատակների ուղղությամբ


Աշոտ Հովակիմյանը
Աշոտ Հովակիմյանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն

Աշոտ Հովակիմյանը եւ Օլգա Ալգաերովան
Աշոտ Հովակիմյանը եւ Օլգա Ալգաերովան

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ասել է, որ Հայաստանն ակտիվ քայլեր է ձեռնարկում երկրի զարգացման հետագա ընթացքը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների օրակարգին համապատասխանեցնելու հարցում։

 

Այս մասին փոխնախարարն ասել է Ժնեւում՝ ՄԱԿ Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի նորանշանակ գործադիր քարտուղար Օլգա Ալգաերովայի հետ հանդիպմանը:

 

ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը երկուստեք գոհունակություն են արձանագրել Հայաստանի եւ ՄԱԿ Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի միջեւ կայուն համագործակցության մակարդակի եւ մի շարք ծրագրերի հաջող ընթացքի վերաբերյալ:

 

ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեի նստաշրջանի ընթացքում Աշոտ Հովակիմյանը հիշեցրել է, որ Հայաստանը, ապաստան տրամադրելով շուրջ 22 հազար փախստականների, բնակչության թվի հարաբերակցությամբ երրորդն է Եվրոպայում` Սիրիայից փախստականներ ընդունող երկրների շարքում:

 

Մյուս կողմից, փոխնախարարը նշել է, որ ի լրումն Հայաստանի իշխանությունների ջանքերի, անհրաժեշտ է միջազգային հանրության եւ դոնոր կազմակերպությունների աջակցությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին